Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Երկիրը պարտության տարած իշխանության վերընտրության առարկայնացումը

Երկիրը պարտության տարած իշխանության վերընտրության առարկայնացումը
16.05.2024 | 19:39

-Տունդ մնում է սահմանի ադրբեջանական մասում, բայց բան չկա, մենք կփոխհատուցեք։

- Այ տավար, ինձ փոխհատուցում պետք չի, ինձ իմ տունն է պետք։

-Դե հիմա էդ ա, ինչ կարող եմ անել։

Կիրանցի համայնքապետարանում այսօր տեղի ունեցած խոսակցության ընդհանուր պատկերն է սա։ Ու սա էն մեծ մտահոգության առարկայնանցումն է, որն ուղիղ կապված է երկիրը պարտության տարած իշխանության վերընտրության հետ։ Ու հենց էդ վերընտրված իշխանությունն է, որ ոստիկանական վահանների հետևում շարունակում է մարդկանց ցավն ու տառապանքը խթանել։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2955

Մեկնաբանություններ